Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ եւ մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման եւ իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

«Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: