Եվրահանձնաժողովը ԵՄ Խորհրդին կոչ է արել Բուլղարիային և Ռումինիային ընդգրկել Շենգեն գոտում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք ԵՄ Խորհրդին կոչ ենք անում Բուլղարիային եւ Ռումինիային ընդգրկել Շենգեն գոտու մեջ»,– Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է եվրահանձնակատար Դմիտրիս Ավրամոպուլոսը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ այժմ ամենահարմար պահն է այդ երկու երկրները Շենգեն գոտու մեջ մտցնելու համար, քանի որ դա կամրապնդի Եվրամիության արտաքին սահմանները։