Մոտ 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացել են Լազարեւսկի բնակիչները, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ինչ-որ տեղ լեռներում, Սոչիից մոտ 60 կմ հեռավորությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սոչիի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Կարպովիչը:

«Լազարեւսկի շրջանում մոտ 3 բալի ոչ հզոր երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:35-ին: Բնակիչները ստգորգետնյա ցնցումներն զգացել են, մարդկանցից մի քանի զանգ ենք ստացել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ինչ-որ տեղ լեռներում, Սոչիից մոտ 60 կմ հեռավորությամբ»,- ասել է Կարպովիչը՝ հավելելով, որ նման ուժգնությամբ երկրաշարժը միանգամայն սովորական երեւույթ է Կրասնոդարի երկրամասի լեռների համար:

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չեն եղել: