Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ երկրաշարժի հետեւանքով ավերածությունները վերականգնելու համար մոտ 2 մլրդ դոլար է անհրաժեշտ, հայտնում է Associated Press–ը։

Նրա խոսքով՝ միայն Չյապաս եւ Օախակա նահանգներին 356 մլն դոլար է հատկացվելու։ Ընդ որում, մյուս նահանգներին, այդ թվում՝ մայրաքաղաք Մեխիկոյին, 750 մլն դոլար է հատկացվելու։

Նախագահը նշել է, որ եւս 470 մլն դոլար կուղղվի մշակութային օբյեկտներին հասցված վնասը փոխհատուցելու համար։