Միչիգանը դարձավ ԱՄՆ 8-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։

«Միչիգանի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը վառ ապացույց է այն բանի, որ Ամերիկան  հավատարիմ է ժողովրդավարական ինքնորոշմանն ու հզոր հարված է այդ խաղաղ հանրապետության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ քաղաքականությանը»,– ասել է Միչիգանում Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Լարա Ներկեսյանը։

Բանաձեւը ԱՄՆ–ին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունն ու ընդլայնել տնտեսական եւ մշակութային կապերը Արցախի հետ։ Այն ներկայացրել էր սենատոր Դեվիդ Քնեզեքը։

Այսպիսով, Միչիգանը միացավ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Քալիֆորնիա, Ջորջիա եւ Հավայի նահանգներին՝ Արցախի անկախության ճանաչման հարցում։