SpaceX–ի հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է վերադարձող հրթիռների եւ տիեզերանավերի օգտագործմամբ Երկիր մոլորակի վրա բնակավայրերի միջեւ տեղաշարժի տրանսպորտային  համակարգի հայեցակարգը։ Նա առաջարկել է որպես տրանսպորտ օգտագործել BFR հրթիռը, որը ստեղծվել է դեպի Մարս թռիչքների համար, փոխանցում է Meduza–ն։

Մասկի ներկայացրած ցուցադրության ժամանակ նշվել է, որ նավը կարող է Նյու Յորքից Շանհայ ուղեւորներ տեղափոխել 39 րոպեում։ Երկիր մոլորակի վրա ցանկացած 2 կետերի միջեւ թռիչքի տեւողությունը մեկ ժամից երկար չի լինի։ Տոմսի արժեքը, ըստ Մասկի, չի գերազանցի սովորական օդանավի էկոնոմ դասի տոմսի գինը։

Մասկը հայտարարել է, որ SpaceX–ը մտադիր է 2022–ին առնվազն 2 բեռնատար տիեզերանավ ուղարկել Մարս։