Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ընդերքի Օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին օրինագիծը ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի միաձայն հավանությանն արժանացավ: Նիստին ներկա բոլորը կողմ են քվեարկել: Հարցը դրական եզրակացությամբ կներառվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ:

Հարցով հիմնական զեկուցող, բնապահպանության փոխնախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են այն անհրաժեշտությամբ, որ երկրի ընդերքն օգտագորևծողները շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգից հետո իրականացնեն ամենամյա իրազեկումը իրենց կամ ընկերության կայքի միջոցով, որը պրոֆեսիոնալ մոնիթորինգը կատարել է:

Հանձնաժողովի անդամ, հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանն իր հերթին շեշտեց, որ ընդերքի բոլոր օգտագործողները պետք է առցանց աշխատելու հնարավորություն ունենան: