Սեպտեմբերի 29-ի երեկոյան Թբիլիսիում տեղի կունենա «Համաշխարհային աստղերը՝ Վրաստանի համար» ֆուտբոլային հանդիպումը: Նրանց Վրաստանում հավաքել է վրացական ֆուտբոլի ու Միլանի լեգենդ Կախա Կալաձեն:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Թբիլիսի են ժամանել Ֆրանչեսկո Տոտին, Ռիվալդոն, Դիդան, Անդրեյ Շեւչենկոն, Խավիեր Զանետին, Զվոնիմիր Բոբանը, Սերժինյոն, Պաոլո Մալդինին, Լուկա Տոնին, Էրնան Կրեսպոն, Վենսան Կանդելան, Մարեկ Յանկուլովսկին, Ալեսանդրո Կոստակուրտան, Դեմետրիո Ալբերտինին, Դինո Բաջիոն, Մասիմո Ամբրոզինին, Մասիմո Օդոն, Մարկո Դելվեկիոն, Սեբաստիան Ֆրեյը, Անջելո դի Լիվիոն, Էնրիկո Անոնին, Քրիստիան Աբիատին, Սեբաստիանո Ռոսսին, Ջուզեպպե Ֆավալին, Մաուրո Տասոտտին, Անջելո Կարբոնեն, Իվան Կորդոբան, Դարիո Շիմիչը, Իբրահիմ Բան եւ Պիետրո Վիերխովոդը:

Վերա Մարտիրոսյան