Nissan ընկերությունը հոլանդական դիզայն-բրենդ Droog-ի հետ համատեղ մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ջրազրկման մասին զգուշացնել վարորդին: Soak անվանումով քրտինքի հանդեպ զգայուն ծածկույթը, Juke քրոսովերի վրա է փորձարկվել, հաղորդում է Motor-ը:

Բրիտանական Լաֆբորո համալսարանի հետազոտությունների համաձայն՝ վարորդների երկու երրորդը չգիտի ջրազրկման նախանշանները` չորություն բերանում, հոգնածություն, ռեակցիաների դանդաղում, գլխացավ, գլխապտույտ:

Nissan-ը եւ Droog-ը, օրգանիզմում հեղուկի բացակայության մասին վարորդներին զգուշացնելու համար, հատուկ ծածկույթ են ստեղծել, որը գույնի փոփոխության հաշվին, կտեղեկացնի հնարավոր ջրազրկման մասին (այս դեպքում կտորի գույնը կդառնա դեղին):