Չինաստանի հարավ-արեւմտյան Սիչուան նահանգում շաբաթ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:14-ին Գուանյուան քաղաքի մոտ: Երկրաշարժի օջախը գտնվել է 13 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետեւանքով զոհերի, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել: