Երկարատեւ հիվանդությունից հետո 71 տարեկանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ.  փետրվարի 12-ի հրամանագրերով գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ  տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1946 թ.–ի, փետրվարի 11–ին, Լենինականում։

1963-1968 թթ. – ուսանել է Կ. Մարքսի անվան Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտում:

1969-1970 թթ. անցել է Մինսկի ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն դասընթացներ։

Աշխատանքային գործունեություն
1970-1991 թթ. - ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։

1991-1995 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, 2-րդ գլխավոր վարչության պետ։

1995-1997 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 2-րդ գլխավոր վարչության պետ։

1997-1999 թթ. - ՀՀ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի տեղակալ։

1999-2003 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։

2003-2004 թթ. - ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։

2004 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

ՀՀ Նախագահի 2011 թ. փետրվարի 16-ի հրամանագրով ծառայությունը ազգային անվտանգության մարմիններում երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի փետրվարի 11-ը։

Կոչումներ եւ շքանշաններ

Գեներալ-գնդապետ (17 դեկտեմբերի 2009 թ.)։

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան։

ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006)։

ՀՀ վարչապետի հուշանվեր (2013)։