Ֆրանսիայում աճուրդից մեկ օր առաջ հափշտակել են Օգյուստ Ռենուարի նկարը: Հայտնի իմպրեսիոնիստի՝ «Երիտասարդ շիկահերի դիմանկարը» նկարը հոկտեմբերի 1-ին պետք վաճառվեր Փարիզից արեւմուտք գտնվող Սեն Ժերմեն ան Լեյի աճուրդում: Նկարի նախնական գինն էր 25 հազարից 30 հազար եվրո, փոխանցում է DW-ն:

Սակայն նախօրեին նկարը գողացել են: Ըստ որում՝ գողին հաջողվել է շենքից աննկատ հեռանալ: