Ամերիկյան սեյսմոլոգիական միության մասնագետները նախազգուշացրել են երկրաշարժերի աճող սպառնալիքի մասին, որոնք մարդու գործունեությունն է հրահրում, հայտնում է Eurekalert-ը:

Խոսքն, օրինակ, հիդրավլիկ խզման միջոցով նավթի եւ գազի արդյունահանման մասին է:

«Վերջին տարիներին հանքահորերի հիդրավլիկ բեկվածքների թիվն ավելացել է, ինչն իր հերթին սեյսմիկ ակտիվության աճ է առաջացրել: Ամենագլխավորն այն է, որ մեծ երկրաշարժերի աճող թիվը կապված է հիդրավլիկ բեկվածքների հետ, ավելի շուտ՝ կապված է նախկնում արդեն գոյություն ունեցող երկրաբանական բեկվածքների վերաակտիվացման հետ»,- հայտարարել է Դարեմի համալսարանի երկրաֆիզիկոս Մայլզ Ուիլսոնը:

Նա նշել է, որ ստորգետնյա ցնցումների ինտենսիվությունն աճում է թափոնների հեռացման նախագծերի իրականացման, միջուկային փորձարկումների, երկնաքերների կառուցման հետեւանքով: Գիտնականների եզրակացությամբ, որոնք ուսումնասիրել են վերջին 150 տարում սեյսմիկ ակտիվության վրա մարդու գործունեության ազդեցությունը, ապագայում երկրակեղեւի վրա ճնշումը կարող է զգալիորեն ուժգնանալ, քանի որ էներգիայի երկրաթերմալ աղբյուրների օգտագործումը, ածխաթթու գազի արտանետումների պահպանումը եւ այլ նախագծերն ավելի տարածված եւ հավակնոտ են դառնում: