Honda ընկերությունը հոկտեմբերի 23-ից կսկսի չինական շուկայից անվտանգության բարձիկների թերության պատճառով հետ կանչել 245,101 ավտոմեքենաներ: Այս մասին հայտնել են Չինաստանում ապրանքների տեխնիկական եւ կարանտինային հսկողության պետական գլխավոր վարչությունից, փոխանցում է «Սինհուան»:

Հաղորդվում է, որ հետ են կանչվելու Accord, Fit, City, Crosstour եւ Everus S1 մոդելների ավտոմեքենաները, որոնք Guangqi Honda ընկերությունն արտադրել է Ճապոնական ավտորատադրող Honda-ի եւ չինական Guangzhou Automobile Group կորպորացիայի ձեռնարկության հետ համատեղ:

Վարչության տեղեկություններով՝ որոշ ավտոմեքենաներում հայտնաբերվել է առջեւի ուղեւորի անվտանգության բարձիկի ինֆլյատորի թերություն: Անվտանգության բարձիկի գործարկման ժամանակ այս սարքը կարող էր պայթել եւ դրա մասերն ուղեւորին մահացու վնաս պատճառեին:

Այս թերությունն արդեն աշխարհում մահվան ելքով եւ ուղեւորների վնասման մի շարք դեպքերի է հանգեցրել: Չինաստանում այն հայտնաբերվել է ավելի քան 20 մլն տրանսպորտային միջոցներում, որոնց մեծ մասը ներկայումս հետ է կանչվել:

Guangqi Honda ընկերությունը խոստացել է ոչ սարքին անվտանգության բարձիկները անվճար փոխարինել: