Գերմանիայում ուժի մեջ է մտել օրենքը, որն ուղղված է համացանցում ատելության եւ հալածանքի դեմ: Այն օն լայն ծառայություններին պարտավորեցնում է ավելի մանրակրկիտ մշակել ատելության հնարավոր բռնկման հետ կապված բողոքները եւ նման գրառումներն ու մեկնաբանություններն ավելի արագ հեռացնել, փոխանցում է DW-ն:

Օրենքով նախատեսվում է, որ «ակնհայտ հանցավոր» արտահայտությունները պետք է հեռացվեն կամ արգելափակվեն դրանց դեմ բողոք ստացվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Որոշ դեպքերում այս նպատակի համար ընկերություններին մեկ շաբաթ է տրամադրվում:

Der Spiegel-ի տեղեկություններով ստուգումների կենթարկվեն Facebook-ը VK-ն, Tumblr-ը, Flickr ֆոտոհոսթինգը եւ Vimeo տեսածառայությունը: