ԱՄՆ ՌԾՈւ T-45C Goshawk ուսումնական օդանավը՝ 2 հոգուց բաղկացած անձնակազմով, ուսումնական թռիչքից հետո չի վերադարձել Թեննեսիի նահանգի բազա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ԱՄՆ ՌԾՈւ հայտարարությունը։

Միաժամանակ ABC հեռուստաալիքը հրապարակել է կիրակի երեկոյան Թելլիքո Փլեյնսի շրջանում ռազմական օդանավի կործանման մասին լուրը՝ նշելով, որ օդանավում գտնվողներից ոչ ոք չի փրկվել։