Հայ օգտատերերի ցածր գրագիտությունը օգնում է Ադրբեջանի կիբերհարձակումներին։ Այս մասին հոկտեմբերի 2-ին՝ ArmIGF – 2017 համաժողովի շրջանակում, լրագրողներին ասել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ մեկ ամսում ադրբեջանցիները կոտրել են մի քանի հազար օգտահաշիվ, ընդ որում, համեմատաբար պարզ մեթոդներով։ «Իսկ դա նշանակում է, որ մեր օգտատերերը համացանցի անվտնգության մասին տարրական բազային գիտելիքներ չունեն»,– նշեց նա։

Մասնագետը հավելեց, որ պետք են կրթական ծրագրեր, սակայն ամենուր, այլ ոչ միայն դպրոցներում եւ ԲՈՒՀ–երում։ Հակառակ դեպքում 30–ն անց մարդիկ դուրս կմնան։