Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրության հարցում մինչ այս պահը մի տեսակ անորոշություն կար: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոռեժիսոր Արամ Շահբազյանը:

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությունները սահմանափակվում էին քվեարկության ժամանակ կարմիր վկայականների ցուցադրությամբ եւ զուտ ձեւական բնույթ ունեին: «Այդ ժամանակ ոչ մի մենաշնորհ չկար: Ուղղակի մարդիկ տեղի ունեցողի նկատմամբ անտարբեր էին»,- հավաստիացրեց Շահբազյանը: Նա միաժամանակ նշեց, որ այս անգամ իրավիճակն այլ կլինի, քանի որ լուրջ մրցակցություն է երեւան եկել: Ըստ որում՝ ռեժիսորը կարծում է, որ սրա մեջ որոշակի սպառնալիք կա, քանի որ Հայաստանում կինեմատոգրաֆիայի ոլորտում առանց այն էլ լուրջ խնդիրներ կան, իսկ հիմա այս ամենին կարող է ավելանալ նաեւ Կինեմատոգրաֆիստների միությունում մասնատման լուրջ սպառնալիքը:

Նշենք, որ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը հոկտեմբերի 7-ին նախագահ է ընտրելու: Քվերակությունը փակ կընթանա: