Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը պետք է լուծարել: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց կինոռեժիսոր Արման Երիցյանը:

Նրա խոսքով՝ սա խորհրդային անցյալի վերապրուկ է: Իրականում ոչ մի բան չի արվել, եւ մեզ համար Կինեմատոգրաֆիստների միության ազդեցության միջոցները նկատելի չեն եղել»,- պարզաբանեց Երիցյանը:

Ռեժիսորի կարծիքով՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության խնդիրը մարդկանց աջակցություն ցույց տալն է, որոնք իրենց կյանքը նվիրել են  հայկական կինեմատոգրաֆի զարգացմանը եւ տարածմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ինչպես նաեւ նրա հետագա զարգացմանը նպաստելը, ինչը չի արվել: Կինոռեժիսորը մտահոգություն հայտնեց՝ կապված այն փաստի հետ, որ հայկական կինեմատոգրաֆը լուրջ հետընթաց է ապրում:

Նշենք, որ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը հոկտեմբերի 7-ին նախագահ է ընտրելու: Քվերակությունը փակ կընթանա: