Կատալոնիայի հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կանդրադառնա չորեքշաբթի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Դենիել Հոլթգենը:

«Մենք ուշադիր հետեւում ենք Կատալոնիայի իրադարձություններին՝ ներառյալ իրավապահ մարմինների գործողություններին»,- ասել է նա՝ հավելելով, որ գլխավոր քարտուղարը այս հարցերին կանդրադառնա չորեքշաբթի Նախարարների խորհրդի՝ դեսպանների մակարդակով նիստին: