Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:

Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 3-4-ը կնվազի 4-5 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +17+19 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+17,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+13,

Լոռիում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+14,

Տավուշում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +12+15,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+18,

Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+19,

Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+19,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+19,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +12+16,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+10,

Արցախում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +12+15: