ՀԱՊԿ–ում կիբերսահմաններ հասկացության հարցում միասնական մոտեցում չկա։ Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կիբերհանցագործության դեմ պայքարի Բուդապեշտի կոնվենցիայի կողմ է։ Ռուսաստանն այն ստորագրել է, սակայն չի վավերացրել։ Դրա պատճառներից մեկն այն է, որ կոնվենցիան իրավապահներին թույլ է տալիս համատեղ հետաքննություն անցկացնել միմյանց կիբերտարածքում։

Ռուսաստանը դա իր ինքնիշխանության ոտնահարում է համարում։ «Այսինքն՝ ՀԱՊԿ–ում կիբերսահմանների նկատմամբ մոտեցումները տարբեր են։ Անհասկանալի է, թե ինչպես է պետք առհասարակ սահմանել եւ պահպանել կիբերսահմանները»,– ասել է Սաղիյանը։