Հոկտեմբերի 2-ին, ժամը 15:14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 94 հասցեի մոտակայքում «Jeep» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի 25 QO 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Կ. Բ.) կողաշրջվել է ավտոճանապարհի երթեւեկելի հատվածում. տուժածներ չկան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: