Եգիպտոսում Կահիրեի անվտանգության ուժերի կողմից ծայրահեղական «Խասմ» խմբավորման երեք զինյալներ են ոչնչացվել:  «ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ խմբավորումը կապեր է ունեցեել Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի հետ:

Ծայրահեղականներին սպանել են անվտանգության ուժերի հատուկ գործողության ժամանակ, երբ նրանք փորձել են  փախչել:

Հաղորդվում  է նաեւ, որ սպանված զինյալները նոր հարձակումների էին ծրագրել: