Facebook-ը հաջորդ տարի մտադիր է ավելի քան 1000 աշխատակից ընդունել՝ կանխելու սոցիալական ցանցում գովազդի միջոցով ամերիկյան հասարակության ապակայունացման եւ ընտրությունների ժամանակ քաղաքական միջամտության փորձերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընկերության մամուլի ծառայությունը, հաղորդում է RNS:

«Մենք փոփոխություններ ենք կատարում մեր քաղաքականության մեջ, այժմ գովազդատուները ստիպված կլինեն ավելի մանրամասն փաստաթղթեր տրամադրել Միացյալ Նահանգների դաշնային ընտրությունների մասին գովազդ տեղադրելու համար: Պոտենցիալ գովազդատուները գովազդ գնելուց առաջ պետք է ապացուցեն, որ իրենք բիզնես կամ կազմակերպություն են ներկայացնում:

Facebook- ի ղեկավար Մարկը Ցուկերբերգը նշել է, որ իրենք չեն կարողանա բոլորին միանգամից հայտնաբերել, բայց միջամտելն արդեն ավելի դժվար կլինի», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը կուժեղացնի գովազդային հայտարարությունների ստուգման մեխանիզմները:

«Մենք հաջորդ տարվա ընթացքում մեր գովազդային հայտարարությունների ստուգման գլոբալ բաժին ավելի քան 1000 մարդ կընդունենք: Վերահսկողության ուժեղացումը չի կարող իդեալական լինել, բայց մենք ավելի լավ կհասկանանք, թե ինչպես կարելի է որոնել եւ հեռացնել անընդունելի գովազդային հայտարարություննեը», - նշվում է հաղորդագրության մեջ: