Տոկիոյում Nissan ընկերությունը հոկտեմբերի վերջին ավտոսրահում կներկայացնի Leaf Nismo էլեկտրոքարի կոնցեպտուալ տարբերակը, հաղորդում է Motor-ը:

Nismo տարբերակի թողարկումից հետո Nissan-ը մտադիր է Leaf-ի հանդեպ ուշադրությունը մեծացնել: Նախկինում հաճախորդները չէին ցանկանում գնել էկոքարը միայն ոճի եւ նմանատիպ ավտոմեքենաերի արտաքին տեսքի համար:

Սպորտային մեքենայի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ սա ոչ թե ամբողջապես «լիցքավորված» տարբերակ է, այլ սպորտ փաթեթ՝ ագրեսիվ թափքով:

Սպասվում է, որ 2019 թվականին կստեղծվի Nissan Leaf-ի մոդեռն տարբերակը, որը կունենա ավելի կոշտ թափք եւ բարձր հզորությամբ մարտկոցների կոմպլեկտ: