Արաբական Միացյալ Էմիրությունների կրիպտոարժույթը կստանա emCash անվանումը, հայտնում է Vevby.ru-ն։

Տեղացիներն այն կարող են օգտագործել ամենատարբեր նպատակներով։ Դրա օգնությամբ հնարավոր կլինի վճարել պետական ծառայությունների դիմաց։ Այն նաեւ կիրառելի կլինի կոմերցիոն շուկայում։ Ընդ որում, դրանք մի շարք առավելություններ են տալիս։ Դրանցով հնարավոր կլինի ֆինանսական գործարքներ կնքել առանց միջնորդների եւ իրական ժամանակում։

Արաբական կրիպտոարժույթոից օգտվելու համար ԱՄԷ բնակիչներին անրաժեշտ է գնել NFC գործառույթով սմարթֆոն եւ դրա վրա տեղադրել emPay դրամապանակը։

Արժույթը մշակելու են Emcredit եւ Object Tech Group Ltd ընկերությունները։