ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ամփոփել է National Geographic Traveler Awards 2017 օնլայն քվեարկության արդյունքները։

Հայաստանը «Գաստրոնոմիական եւ ագրոտուրիզմ» անվանակարգում հայտնվել է լավագույն հնգյակում Բելառուսից, Վրաստանից, Իտալիայից եւ Շվեդիայից հետո։

Լեռնադահուկային հանգստի առաջատարնն է Ավստրիան, ընտանեկան հանգստինը՝ Կիպրոսը, էքսկուրսիաների համար՝ Իտալիան, լողափային հանգստի համար՝ Հունաստանը, իսկ արկածների համար լավագույնն է ճանաչվել Արգենտինան։ Էկզոտիկ հանգստի լավագույն տարբերակ է ճանաչվել Ճապոնիան, իսկ առողջարար հանգստինը՝ Իսրայելը։ Իսկ Չինաստանը «տարվա հայտնություն» է ճանաչվել։

Ռուսաստանում արկածային հանգստի առաջատարն է Կամչատկան։ Առողջարանական հանգստի լավագույն տարբերակ է ճանաչվել Ալթայի երկրամասը։