Ինդոնեզիայի բնակիչները դժգոհ են ծանոթությունների նոր հավելվածի հայտնվելուց, որն առաջարկում է «եւս մեկ կին» գտնել, հայտնում է The Independent-ը:

Հավելվածի հեղինակ Լինդու Փրանայաման ինդոնեզացիներին, որոնց մեծ մասը իսլամ է դավանում, առաջարկում է AyoPoligami ծառայության միջոցով կապ հաստատել կանանց հետ, որոնք «մեծ ընտանիքի մասին են երազում»:

Ինդոնեզիայում բազամակնությունն օրինական է, սակայն տղամարդը մինչեւ ընտանիք եւս մեկ կնոջը բերելը պարտավոր է առաջին կնոջ համաձայնությունը եւ դատարանի պաշտոնական թույլտվությունը ստանալ: Մեկ տղամարդն առավելագույնը 4 կին ունենալու իրավունք ունի: Տեղացի ակտիվիստները հայտարարում են, որ տղամարդիկ թույլտվությունները կեղծում են:

Հավելվածը 10 հազար անգամ ներբեռնվել է: Քննադատության ալիքի պատճառով հավելվածի հեղինակը խոստացել է նոր տարբերակ թողարկել, որն ավելի խիստ կանոններ կունենա՝ օգտատերերը պարտավոր են ներկայացնել նույնականացման քարտ, ինտանեկան վիճակի մասին տեղեկություն եւ արդեն ունեցած կանանց գրավոր համաձայնություն: