«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ նավթի վաճառքից ստացած եկամուտները երկու տարվա ընթացքում նվազել են 90 տոկոսով, հայտնում է USA Today-ը:

Սիրիայից եւ Իրաքից նավթի վաճառքից ԻՊ-ի եկամուտը  2015 թվականից ընկել է 12 անգամ՝ ամսական 50-ից մինչեւ 4 մլն դոլար: Թերթի փոխանցմամբ, միջնորդները վերավաճառել են հումքը Սրիայում  կամ տեղափոխել են այլ երկրներ:

Նավթի վաճառքից ահաբեկիչները ստանում էին իրենց եկամուտների գրեթե կեսը, իսկ մյուս մասը ԻՊ-ը ստանում էր բանկերը եւ գրավված քաղաքների բնակիչներին թալանելուց:

«Եկամուտերի մի մասի կորուստը շատ բան է նշանակում: Նրանց տարծքները կրճատվում են, նաեւ նվազում է մարդկանցից հարկեր հավաքելու հնարավուրությունը»,- ասել է Վաշինգտոնի ինստիտուտի միջինարեւելյան քաղաքականության վերլուծաբան Էնդրյու Թամբլերը: