«Արմենիա» բժշկական կենտրոնում, ըստ դատախազության՝ բուժզննում անցնող դատապարտյալ Դավիթ Գալստյանի փախուստը կազմակերպելու կասկածանքով մեկ քաղաքացի ձերբակալվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Ձերբակալված քաղաքացու ինքնության մասին տվյալներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2 մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38, 355-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։