Եվրասիական ինտեգրացիան խանգարում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Այս մասին հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում ասել է «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Ելքն» առաջարկում է դրա համար ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծել եւ քննարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դրական եւ բացասական կողմերը։

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին ի պատասխան, թե ինչ վերջնական նպատակներ է առաջարկում «Ելք»-ը, Փաշինյանն ասաց․ «ԵՏՄ-ից դուրս գալուց հետո պետք է հասնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը։ Պետք է վերականգնել մեր երկրի ինքնիշխանությունը»։