Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ:

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 4-ին, 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+10,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+10,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +11+13,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+10,

Լոռիում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +7+12,

Տավուշում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +9+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +12+15,

Արարատում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+18,

Արմավիրում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8,

Արցախում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+13: