Հոկտեմբերի 2-ին Արեւի մակերեւույթին ձևավորվել է սիրտ հիշեցնող պատկեր: Դրա չափը կազմել է մոտ միլիոն կիլոմետր: ՌԴ ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի Արեւի Ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի կայքում ասվում է, որ պատկերի արտաքին տեսքը ձևավորվել է սառը մագնիսական հանգույցներով, որոնք ավելի մութ տեսք ունեին, իսկ դրա կենտրոնում տաք ակտիվ շրջան էր:

«Սիրտը»  աստղի մակերևույթին է մնացել ընդամենը մի քանի ժամ:

Պատկերի կենտրոնը գրեթե այն շրջանում էր, որտեղից մի քանի օր առաջ Երկիր մոլորակ էր եկել ուժեղ մագնիսական փոթորիկ առաջացրած արևային քամին, նշվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։