Ռուսաաստանը նպատակահարմար է համարում ՄԱԿ բարեփոխման անհրաժեշտությունը, ընդ որում, ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի դրա բոլոր մասնակիցների կարծիքը հաշվի առնելով։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանը հավատարիմ է ՄԱԿ արդյունավետության բարձրացմանը։ Պաշտպանում ենք դրա բարեփոխման եւ այսօրվա պահանջներին հարմարեցնելու նպատակահարմարությունը»,- ասել է Պուտինը 20 երկրների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ։

Նա նաեւ նշել է, որ փոփոխությունները պետք է մտածված լինեն եւ իրականացվեն կազմակերպության բոլոր մասնակիցների կարծիքը հաշվի առնելով։