Ամերիկյան Defense Distributed ընկերությունը եռաչափ Ghost Gunner 2 պրինտեր է թողարկել, որը թույլ է տալիս Glock 19 եւ M1911 ատրճանակները տպել, հայտնում է Ars Technica-ն:

Շուկայում Defense Distributed-ի արտադրանքի  զանգվածային իրացումը կարող է դժվարությունների հանդիպել, նշում է պարբերականը: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ ատրճանակաների բոլոր մասերը, բացի շրջանակից, թույլ են տալիս գնել, իսկ շրջանակի համար անհրաժեշտ է գրանցում: ԱՄՆ քաղաքացիները նաեւ հրազենն ինքնուրույն հավաքելու իրավունք ունեն, սակայն չեն կարող այն ուրիշին փոխանցել:

Ghost Gunner 2 հաստոցը 3 տարի առաջ թողարկված Defense Distributed-ի թարմացված տարբերակն է, որը թույլ էր տալիս մասեր տպել AR-10 եւ AR-15, ինչպես նաեւ M1911 հրացանները հավաքելու համար: