ԵՏՄ մտնելով՝ Հայաստանը սկսել է ավելի շատ արտահանել: Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում այս մասին նշեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ներկայացնելով Եվրասիական միությունից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարության նախագծի վերաբերյալ իր խմբակցության տեսակետը:

Նրա խոսքով՝ 2016 թվականին Հայաստանը 53 տոկոսով ավելի շատ է արտահանել, քան 2015-ին, եւ 20 տոկոսով ավելի շատ, քան 2014-ին: 2017 թվականի առաջին 7 ամիսներին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երկրից ԵՏՄ արտահանումը 29 տոկոսով աճել է:

«Սա չի խանգարել Եվրամիություն եւ այլ տարածաշրջաններ արտահանմանը: 2016 թվականին Եվրամիություն արտահանումն աճել է 15,9 տոկոսով, իսկ 2017-ի առաջին 7 ամիսներին՝ 31,8 տոկոսով»,- հավելեց Բաղդասարյանը: