Եթե Թուրքիան շարունակի Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսել, Հայաստանը Ցյուրիխյան արձանագրությունները անվավեր կհամարի: Այս մասի հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում պատգամավորական հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հայաստանի համար կարեւոր հարց է Ցեղասպանության ճանաչումը եւ դրա ժխտման դեմ պայքարը:

Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի վերջին նստաշրջանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միանգամայն հստակ արտահայտվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին՝ այն չպետք է ավելի ցածր լինի, քան հիմա է: Իսկ հակամարտության հարցը տարածքային չէ: Սա ժողովրդի ինքնորոշման հարց է:

Ադրբեջանը խեղաթյուրում է հակամարտության էությունը եւ շարունակում է  հայատյացություն քարոզել: Սակայն Ղարաբաղի միջազգային ճնաչումը ժամանակի հարց է, եզրափակեց Շարմազանովը: