Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է Իրանի միջուկային համաձայնագրի կազմում մնա, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չպետք է դուրս գա համաձայնագրից, եթե Վաշինգտոնը հասկանա, որ Իրանը հետեւում է համաձայանգրին եւ այն համապատասխանում է ԱՄՆ շահերին:

«Եթե մենք համոզվենք, որ Իրանը իրականացնում է համաձայանգիրը, եթե մենք հասկանանք, որ այն համապատասխանում մեր շահերին, ապա ակնհայտ է, որ մենք պետռ է մնանք: Ներկա պահին դուրս գալու համար ապացույցներ չկան եւ նախագահը պետք է  համաձայնության մեջ մնալու հնարավորությունը դիտարկի»։