Իրաքի Քուրդիստանը պատրաստ է բանակցություններ վարել Իրաքի եւ ինքնավարության միջեւ վիճելի տարածքների կարգավիճակի մասին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի փոխնախագահ Ջաաֆար Իբրահիմը:

«Առաջին տարբերակը կա Սահմանադրության մեջ՝ հանրաքվե կազմակերպել եւ ձայները հաշվարկել: Նրանք (Բաղդադ-խմբ.) հրաժարվեցին: Երկրորդ տարբերակը հանրաքվեին մասնկացած տարածաշրջաններն են` Քուրդիստանի տարածաշրջանները: Եթե նրանք ունենան առարկություններ, ապա մենք ՄԱԿ եւ միջազգային վերահսկողության ներքո երկխոսություն կսկսենք, որպեսզի հստակեցնենք Քուրդիստանի եւ Իրաքի միջեւ սահմանները», - ասել է Իբրահիմը:

Վիճելի տարածքներից մեկը Քիրքուք նավթային նահանգն է: Տարածաշրջանային խորհուրդը օգոստոսի վերջին տարածքի հարցը Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեում ներառելու վերաբերյալ քվեարկել էր: Իրաքի իշխանությունները չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը: