Lamborghini Miura S-ը սեփականատիրոջ խոսքով վերջին 46 տարիների ընթացքում կանգնած է եղել ավտոտնակում: Ավտոմեքենան նախատեսում են մոտ 1,5 մլն դոլարով վաճառել, հաղորդում է Motor- ը:

Վաճառքի հանված ավտոմեքենան 1969 թվականի արտադրության մոդելի երկրորդ նմուշն է:

Վաճառողը պնդում է, որ մեքենան ամբողջովին օրիգինալ վիճակում է պահպանվել: Անգամ նախկին սեփականատիրոջից Concord նվագարկչում «Rolling Stones»-ի ալբոմի ձայնասկավառակն է մնացել:

Սուպերքարը հագեցած է 3.9 լիտր ծավալով եւ 370 ձիաուժ հզորությամբ 12 մխոցանի շարժիչով:

1970-ականներին մեքենան Իտալիայում արժեր մոտ 7,8 մլն լիրա (մոտ 19 հազար դոլար): Այժմ այս մոդելի գինը հասնում է մինչեւ երկու միլիոն դոլարի: