Ճապոնական Obayashi ընկերությունը 2050-ին պատրաստվում է տիեզերական վերելակ ստեղծել, որով Երկրից զբոսաշրջիկները կկարողանան Մարս ճանապարհորդել: Ընկերության մասնագետներն արդեն վերելակի համակարգչային մոդելն են ստեղծել եւ պատրաստվում են շինարարական աշխատանքները սկսել, հաղորդում է Oane-ն:

30 ուղեւոր եւ 100 տոննա բեռ տեղափոխող վերելակը 200 կմ արագությհամբ է շարժվելու եւ մեկ շաբաթում Երկրից 36 հազար մետրով կկարողանա հեռանալ:

Եթե ընկերությունը կարողանա իրագործել իր նախագիծը, կարելի է Երկրից տիեզերք եւ հակառակը բեռների տեղափոխման ժամանակ տնտեսել:

Obayashi-ն 2025 թվականին նախատեսում է սկսել շինարարությունը: Եթե ամեն ինչ նախատեսվածի պես լինի, ապա 20 տարի անց վերելակն առաջին երջանիկներին տիեզերք կտանի: