Թուրքիան երկրի անվտանգության ապահովման համար նախատեսում է տիեզերական կայան կառուցել: Այս մասին Էրզրումում ուղղաթիռների համար դետալների եւ պահեստամասերի արտադրության գործարանի բացման արարողության ժամանակ հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տիեզերական կայանի կառուցման մասին որոշումը կայացվել է տիեզերական եւ ավիացիայի տեխնոլոգիաներով, ինչպես նաեւ բնական պաշարների օգտագործմամբ հանրապետությունում անվտանգությունն ապահովելու համար, - ասել է նա:

Համապատասխան օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան: