Ատլանտյան օվկիանոսում, Ֆրանսիական Գվիանայից հյուսիս տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով երկրաշարժ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երեքշաբթի: Էպիկենտրոնը գտնվել է Ֆրանսիական Գվիանայից հյուսիս, օջախը՝ 10 կմ խորությամբ: