Պուերտո Ռիկոյում «Մարիա» փոթորիկը խլել է 34 մարդու կյանք, ասել է նահանգապետ Ռիկարդո Ռոսելոն: Այս մասին հայտնում է AP-ն:

Նահանգապետը հայտնել է, որ փոթորիկը պատճառել է 90 մլրդ դոլարի վնաս:

Վերջին մի քանի ամիսներին Միացյալ Նահանգների եւ կղզային տարածքների վրա միանգամից մի քանի արեւադարձային հզոր փոթորիկ է փլուզվել: Մասնագետները հասցրած վնասը ամերիկյան բյուջեի համար հարյուրավոր միլիարդ դոլար են գնահատում: Պուերտո Ռիկոն ֆինանսական դժվարություններ ունի: Moody`s Analytics-ի մասնագետները «Մարիա» փոթորկի պատճառած վնասը մոտ 95 մլրդ դոլար են գնահատել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուերտո Ռիկոյի իշխանություններին քննադատել է «անարդյունավետ» աշխատանքի համար: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ տեղական պաշտոնաները ցանկանում են, որ «որ ամեն ինչ արվի իրենց փոխարեն արվի»:

Թրամփը խոստացել է Պուերտո Ռիկոյի բնակիչներն օգնել այնքան ժամանակ, մինչեւ նրանք անվտանգության մեջ լինեն: Նա նաեւ որոշում է ընդունել Պուերտո Ռիկոյի համար առեւտրի սահմանափակումները հանելու մասին: