Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ ինքնավար մարզը մի քանի օրվա ընթացքում կհայտարարի իր անկախության մասին: Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Կառավարությունը կսկսի գործել այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբթվա սկզբին»,- ասել է Պուչդեմոնը:

Անցյալ կիրակի Կատալոնիայում Իսպանիայից անկախանալու հանրաքվե տեղի ունեցավ, որին քվեարկության իրավունք ունեցող 5,31 մլն քաղաքացիներից  մասնակցել է միայն 2,26 մլն–ը: Քաղաքացիների մեծ մասը քվեարկել է Կատալոնիայի անկախության օգտին: Իսպանիայի պաշտոնական իշխանությունները տեղի ունեցած հանրաքվեն անօրինական են համարել, բայց Բարսելոնում մինչեւ քվեարկության սկսվելը հայտարարել էին պլեբիսցիտի օրինական լինելու մասին: