Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ն վավերացրեց «Ազատ առեւտրի գոտու երկրների միջեւ պետական գնումների կարգավորման ընթացակարգերի մասին» արձանագրությունը: Միաձայն կողմ քվեարկեց 88 պատգամավոր, խորհրդարանից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Արձանագրությամբ Ազատ առեւտրի գոտու երկրներին (ԱՊՀ անդամներին) առաջարկվում է դյուրացնել պետական գնումներին միմյանց ընկերությունների մասնակցությունը:

Նշենք, որ Հայաստանը նման համաձայնագիր ունի ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ Եվրասիական միությունում: