Ամերիկացի Սթիվեն Փեդոքը, ով կրակահերթ էր սկսել Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ), ավելի քան 20 տարի հավաքել էր իր զինանոցը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով անվտանգության մարմիններին:

Հեռուստաալիքը չի մանրամասնում, թե քանի միավոր զենք է ձեռք բերել  Փեդոքը այս տարիների ընթացքում: Դրանց մի մասը օգտագործվել է Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հյուրանոցի համարից, որի պատուհանից Փեդոքը կրակահերթ էր սկսել, եւ նրա տնից գտել են ընդհանուր առմամբ 42 միավոր զենք, փամփուշտներ եւ պայթուցիկներ: Զենքը նա գնել էր օրինական ճանապարհով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: