Սիրիայում ՌԴ ՊՆ հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել են «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման 12 պարագլուխներ։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մոտ 50 մարդու հետ մեկտեղ ոչնչացվել է «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական  խմբավորման 12 դաշտային հրամանատար, այդ թվում՝ խմբավորման ղեկավար Աբու Մուհամմեդի մերձավոր օգնական Ալ Ջուլյանին, խմբավորման անվտանգության ծառայության պետ Ահմադ Ալ Ղիզային»,– ասել է նա։