Ճապոնական Honda ընկերությունը հրապարակել է ավտոմատ հավասարակշռմամբ էլեկտրական մոտոցիկլետի նախատիպի առաջին լուսանկարները, հայտնում է Motorcycle News-ը:

Համակրգչային հատուկ համակարգը, որը հիմնված է կառուցվածքում ASIMO ռոբոտի աշխատանքի տեխնոլոգիաների օգտագործման վրա, բարելավել է ժամում 0-5 կմ արագության դեպքում մոտոցիկլետի կայունությունը: Արտադրողի պնդմամբ՝ ավտոմատ հավասարակշռման ռեժիմում մոտոցիկլետը չի կարող ընկնել՝ նունիսկ առանց վարորդի կայանելիս:

Էլեկտրամոտոցիկլետի պրեմիերան նախատեսված է Տոկիոյի ավտոսրահում, որը կմեկնարկի հոկտեմբերի 27-ին: